News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Աշխարհում գերբարձր կարողություն ունեցող մարդկանց թիվը (30 միլիոն դոլարից) այս տարվա առաջին կեսի արդյունքներով նվազել է վեց տոկոսով՝ մինչեւ 392,4 հազար մարդ։ Սա տեղի է ունեցել 2018 թվականից ի վեր առաջին անգամ, նշվում է Wealth-X հետազոտական ​​ընկերության զեկույցում:

Առավելագույն ցուցանիշներին հասնելուց հետո  վերջին տարիներին աղքատացած միլիոնատերերի ունեցվածքի ընդհանուր չափը նվազել է 11 տոկոսով՝ մինչեւ 41,8 տրիլիոն դոլար։ Վերլուծաբանները բացատրել են, որ աշխարհի գերհարուստ մարդիկ տուժել են համաշխարհային տնտեսական խնդիրների եւ աշխարհաքաղաքական լարվածության աճի պատճառով։

Հետազոտության համաձայն՝ հարուստների ընդհանուր թվում կանանց բաժինը կազմում է 11 տոկոս, սակայն տարեցտարի ցուցանիշները շարունակում են աճել։ 2022 թվականի առաջին կեսին ամենից շատ աղքատացել են Հյուսիսային Ամերիկայի քաղաքացիները, որին ամենից շատ են բաժին հասնում 30 միլիոնից ավել կարողություն ունեցող մարդիկ ( 34,3 տոկոս)․ հարուստների թիվը կրճատվել է 9,7 տոկոսով՝ մինչեւ 134,5 հազար մարդ։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ