News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը բացահայտ շանտաժի է ենթարկում Հայաստանը Լաչինի միջանցքով՝ պահանջելով «միջանցք» տրամադրել Սյունիքի մարզով։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը, վկայակոչելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Հայաստանից պահանջում է «միջանցք»՝ պնդելով, որ ճանապարհի կարգավիճակը պետք է նման լինի Լաչինի միջանցքի կարգավիճակին, որը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանի հետ։ Քանի որ ակնհայտ է, որ հայտարարությունում ոչ մի հիշատակում չկա Հայաստանով անցնող «միջանցքի» մասին, Ադրբեջանի տարբեր տեսակի պաշտոնյաները  սկսել են հավակնություններ ներկայացնել Հայաստանին, թե, իբր, Լաչինի միջանցքը օգտագործվում է «ոչ ըստ նշանակության»։ Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը նման «հարձակումներով» հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկական զտման համար։

Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանը չուշացավ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումները Լաչինի միջանցքը փակելու Բաքվի պլանների մասին գնահատել է որպես տարածաշրջանում լարվածության միտումնավոր սրման  փորձ եւ նորից մեղադրել է հայկական կողմին այդ ճանապարհը անօրինական ռազմական գործունեության համար օգտագործելու մեջ։

«Հայկական կողմը, խախտելով պարտավորությունները, որոնք ստանձնել է եռակողմ հայտարարության իններորդ կետով, ձգձգում է հաղորդակցությունների բացման գործընթացը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ։ Ադրբեջանն, իր հերթին, Լաչինի նոր ճանապարհը կառուցելով, հստակ կատարում է իր պարտավորությունները։ Այս դեպքում Հայաստանի վարչապետի պնդումներն այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է փակել Լաչինի միջանցքը, ոչ այլ ինչ են, եթե ոչ տարածաշրջանում իրավիճակը սրելու միտումնավոր փորձ»,- նշվել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեի մեկնաբանությունում, որը հրապարակել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ եռակողմ հայտարարությամբ Բաքուն քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների  տեղաշարժի անվտանգության երաշխիքներ է տալիս երկու ուղղությամբ՝ միայն Լաչինի ճանապարհով, իսկ «այդ ճանապարհը ռազմական նպատակներով օգտագործելը անթույլատրելի է»։ «Ինչպես ընդունում են նաեւ Հայաստանի պաշտոնատար անձինք, հայկական զինված կազմավորումները լիովին դուրս չեն բերվել ադրբեջանական տարածքներից, ադրբեջանական տարածք են ուղարկվում նաեւ ականներ, որոնք արտադրվել են Հայաստանում 2021թ.։ Իսկ դա նշանակում է, որ հակառակ եռակողմ հայտարարության վեցերորդ կետի՝ հայկական կողմը շարունակում է Լաչինի ճանապարհն անօրնական ռազմական գործունեության համար օգտագործելու չարաշահումները»,- նշվել է մեկնաբանությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
Ամենաշատ