News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 14:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Սուսաննա Ա.-ն իր վարած KIA ORTEGA  մակնիշի ավտոմեքենայով Քաջարան քաղաքի Շիրվանզադեի փողոցի թիվ 6-րդ շենքի դիմացի ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել Քաջարան քաղաքի բնակիչ, 7-ամյա Հայկ Պ.-ին: 

Վրաերթի ենթարկված երեխան ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում տեղափոխվել է Քաջարան բժշկական կենտրոն: 

Հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կապանի բաժին, որ վրաերթի ենթարկված երեխան գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Սուսաննա Ա.-ն փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել հիվանդանոց, ապա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Քաջարանի բաժանմունք: 

Նա աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, իսկ մահացած երեխան սովորում էր Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանում: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը
Վ. Մովսիսյանը ոստիկանության Աշտարակի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական…
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ