News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իրանի բնակչության մի մասի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մեկնաբանությունները քաղաքական  ռեզոնանս են առաջացրել, ինչը, հավանաբար, լուրջ դիվանագիտական հետեւանքների կունենա Թեհրանի եւ Բաքվի հարաբերությունների համար, գրում է Tehran Times-ը։ 

 «Ադրբեջանի պաշտոնյաներն ու ԶԼՄ-ները նրբաբնույթ խնդրի պատճառով արդեն վաղուց փորձում են զրպարտությունների դիմել նաեւ ադրբեջանական ծագումով Իրանի քաղաքացիների հանդեպ:  Այդ առումով միջամտության տարրը միշտ եղել է։

Սակայն Բաքուն սովոր է եղել զսպել էթնիկ հողի վրա իր ռեւանշիզմը եւ չի բարձրացրել արտասահմանում ապրող ադրբեջանցիների հարցը։ Մյուս կողմից, Իրանը միշտ փորձել է զսպել իրավիճակը եւ Ադրբեջանին ստիպել հասկանալ, որ ազգային փոքրամասնությունների հետ խաղն անհնար է։

Այս փխրուն հավասարակշռությունը խախտվեց ուրբաթ, երբ նախագահ Ալիեւը էթնիկ համերաշխության պատրվակով իրենից վանեց Իրանի բնակչության մեծ մասին եւ Իրանն արագ արձագանքեց այդ միջամտությանը։

Նախագահ Ալիեւը, ելույթ ունենալով Թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովին, կոպտորեն միջամտեց Իրանի ներքին գործերին՝ միլիոնավոր իրանցիներին «հայրենակիցներ» անվանելով։

Հարկ է նշել, որ Իրանը Արեւմտյան Ասիայի տարածաշրջանի ամենաբազմազգ երկրներից է։ Բնակչության կազմում կան բազմաթիվ էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններ, այդ թվում՝ ադրբեջանցիներ։ Բայց այս բոլոր փոքրամասնությունները կազմում են Իրանի ինքնությունը եւ պաշտպանել են Իրանին ճգնաժամային տարբեր ժամանակաշրջաններում, այդ թվում՝ 1980-ականների իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ:

 Այդ պատերզմում Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնը նույնպես նման հայտարարություններ էր անում Իրանի արաբական փոքրամասնության մասին։ Բայց երբ պատերազմը սկսվեց, Իրանի արաբները հրաժարվեցին աջակցել Սադամին եւ սկսեցին պաշտպանել իրենց հայրենիքը:

«Թյուրքական աշխարհը բաղկացած է ոչ միայն անկախ թյուրքական պետություններից, նրա աշխարհագրական սահմաններն ավելի լայն են։ Կարծում եմ, որ ժամանակն է կազմակերպության շրջանակում ուշադրություն դարձնել այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են թյուրքական  կազմակերպության անդամ երկրների սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների ձուլման կանխումը եւ իրավունքների, անվտանգության ու ազգային ինքնության պաշտպանությունը» - Սամարղանդում գագաթնաժողովին ասել է Ալիեւը։

«Թյուրք երիտասարդ սերունդը պետք է հնարավորություն ունենա մայրենի լեզվով սովորելու այն երկրներում, որտեղ բնակվում է։ Ցավոք, Ադրբեջանի սահմաններից դուրս բնակվող 40 միլիոն ադրբեջանցիների մեծամասնությունը, զրկված է նման հնարավորությունից։

Թյուրքայկան երկրների սահմաններից դուրս բնակվող մեր հայրենակիցների ուսուցումը մայրենի լեզվով մշտապես պետք է լինի կազմակերպության օրակարգում։ Այդ ուղղությամբ պետք է անհրաժեշտ քայլեր կատարվեն։

Առաջին անգամ նման հայտարարություն է անում Ադրբեջանի  հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձը։ Եվ կարծես թե, Ադրբեջանի ղեկավարությունը ռազմավարական որոշում է կայացրել՝ էլ ավելի խաթարելու Իրանի հետ հարաբերությունները։

Սակայն Սիմուրգի ասպարեզ  (Simorgh – թռչունների թագավոր՝ առասպելական արարած իրանական դիցաբանությունում) դուրս գալը Ալիեւի ուժերից վեր է, ինչպես ասվում է հայտնի պարսկական բանաստեղծությունում։

Պարսկական քաղաքականությունում ոչ մի այլ բանաստեղծություն մինչ օրս այդքան շատ չի օտգագործվել քաղաքական եւ դիվանագիտական բանավեճերում, ինչպես Հաֆիզների մասին ներբողում Սիմուրգի մասին քառատողը։

«Ով ճանճ, հզոր Սիմուրգի ասպարեզը քո ցուցադրությունների համար չէ։ Դու կարատավորես քո հեղինակությունը եւ մեզ տհաճություններ կպատճառես», —ասում է Հաֆիզը նրանց մասին, ովքեր չեն գնահատում իրենց հնարավորությունները եւ իրենց ուժերից վեր խնդիրներ են ցանկանում լուծել։

Իրանի մի շարք օրենսդիրներ փորձել են Ալիեւին հասկացնել, որ Սիմուրգի ասպարեզ դուրս գալը ի զորու չէ իրեն։ Պատգամավոր Սեյեդ Ալբորզ Հոսեյնին Ադրբեջանի նախագահին հիշեցրել է, որ Գյուլիստանի պայմանագրով Ադրբեջանի հանրապետությունը հանվել է Իրանի կազմից, եւ Ալիեւին խորհուրդ է տվել կարդալ պատմությունը։

Խորհրդարանի փոխխոսնակ, էթնիկ ադրբեջանցի Ալի Նիկզադը խայթողաբար նկատել է, որ «թոռը չի կարող ուրանալ իր պապին», եւ Ադրբեջանի նախագահի խոսքերն անհիմն են:

Պատգամավոր Մոհամմադ Ռեզա Միրթաջուդինին կոչ է արել միացնել Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար շրջանը, որը սահմանակից է Իրանին, Հայաստանին եւ Թուրքիային։

Սուր արձագանքը կապված է Թեհրանի եւ Բաքվի միջեւ դիվանագիտական ​​վեճի հետ։ Իրանի ԱԳՆ-ն կանչել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանին. նույնն արել է նաեւ Ադրբեջանի ԱԳՆ-ն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ