News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Արցախի Մարտունու շրջանի զինվորական հոսպիտալն օրերս փակվել է, եւ աշխատակիցներին որեւէ բացատրություն չի տրվել, թե ինչու է այդպես արվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Արդեն երկար ժամանակ է, որ սուսիկ-փուսիկ բավականին մեծ կրճատումներ սկսեցին նախ բանակի սպայական կազմի մեջ, հետո նաեւ ավելի ցածր կազմի մեջ, հիմա անցել են բուժհաստատություններին: Նույն վիճակում է նաեւ Ստեփանակերտի հոսպիտալը:

Ստեփանակերտի հոսպիտալում կրճատումներ են անում եւ արդեն զգացվում է, որ այդպիսի գործընթաց կա, քչացրել են հիվանդների քանակը: Ինչ-որ գործընթացներ են անում, որից ակնհայտ երեւում է, որ տանում են ապառազմականացման: Այդ առումով մենք արդեն որոշակի անելիքներ ունենք պլանավորած, չեմ ուզում առաջ ընկնել, սկսելու ժամանակ կասենք»,-ասաց նա:

Պատգամավորը հավելեց, որ Մարտունու շրջանի զինվորական հոսպիտալը կցել են մի այնպիսի տարածքի, որը տասնյակ կմ-ներով հեռու է. «Կամ կանխամտածված է այսպիսի բան անում, կամ տգետ են, որովհետեւ ինչպե՞ս կարող են ռազմական գործողությունների ժամանակ կարողանալու զինվորին արագ բուժօգնություն ցուցաբերել:  Մոռանում են, որ մենք անընդհատ պատերազմական իրավիճակում ենք, ամեն պահի այդ վտանգը մեր գլխին կախված է: Ես կարոող եմ ենթադրել, որ ուժեղ ճնշման արդյունքում է սա կատարվում, ինչպես Փաշինյանն է ասում՝ միջազգային հանրությունն է ճնշում: Ճնշում են իրեն, ինքը ճնշում է այստեղի իշխանություններին, այստեղի իշխանություններն էլ անում են այն, ինչ իրենից պահանջում են: Ես ենթադրում եմ, որ սա Փաշինյանի հրահանգով է, իրեն էլ հրահանգել է Ադրբեջանը, միջազգային հանրությունը»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Հիշեցնենք, որ կառավարության վերջին  նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ասաց, թե «Սոչիում Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին ներկայացրել է Ղարաբաղի իշխանությունների առաջարկը, որ եթե Արցախի շուրջ ստեղծվի ապառազմականացված գոտի՝ միջազգային երաշխիքներով, ապա նման մասշտաբի Պաշտպանության բանակ ունենալու կարիք Ղարաբաղը կարող է եւ չունենալ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ