News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե արեւմտյան գործընկերների հետ շփվելիս «ազդանշաններ է ստացել» այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ բանակցություններ է ուզում, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Ես ազդանշաններ եմ ստացել․․․, որ Պուտինը ուղիղ բանակցություններ է ուզում: Նման ազդանշաններ ես ստացել եմ։ Ես առաջարկել եմ հրապարակային ձեւ, քանի որ Ռուսաստանը հրապարակային պատերազմ է վարում»,- ասել է Զելենսկին։

Նա նաեւ հաստատել է Կիեւում ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսի հետ հանդիպումը: Զելենսկին հավելել է, որ Բերնսը մայրաքաղաքում է գտնվել Ուկրաինայի տարածքին ՌԴ զանգվածային հրթիռային հարվածի ժամանակ եւ ապաստարանում է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ