News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի ազգային բանկի (ԱԲ) հրապարակած վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի հոկտեմբերին դեպի Վրաստան տրանսֆերտների հոսքի ծավալը կազմել է 502 մլն դոլար։ Այս մասին գրում է Aliq Media-ն։ 

ԱԲ-ի վիճակագրության համաձայն՝ նախորդ տարվա համեմատ դրամական փոխանցումներն աճել են 143 տոկոսով։

Հոկտեմբերին դեպի Վրաստան ամենաշատ գումար է փոխանցվել հետեւյալ երկրներից.

Ռուսաստանի Դաշնություն՝ 299,28 մլն դոլար, աճը` 726 տոկոս,

Իտալիա՝ 35,72 մլն դոլար, աճը՝ 8 տոկոս,

ԱՄՆ՝ 29,98 մլն դոլար, աճը՝ 26 տոկոս,

Հունաստան՝ 19,13 մլն դոլար, նվազում՝ 0,27 տոկոս,

Իսրայել՝ 16,43 մլն դոլար, աճը՝ 8 տոկոս,

Ղրղզստան՝ 16,21 մլն դոլար, աճը՝ 164 տոկոս,

Գերմանիա՝ 15,44 մլն դոլար, աճը՝ 42 տոկոս,

Թուրքիա՝ 8,90 մլն դոլար, աճը՝ 4 տոկոս,

Ղազախստան՝ 8,32 մլն դոլար, աճը՝ 13 տոկոս,

Հայաստան՝ 4,97 մլն դոլար, աճը՝ 346 տոկոս:

Ընդհանուր առմամբ, 2022 թվականի 10 ամսում տրանսֆերտների տեսքով Վրաստան է փոխանցվել 3,3 միլիարդ դոլար:

Տպել
Ամենաշատ