
Խնայողությունները ճիշտ է պահել ազգային արժույթով։ Նոյեմբերի 17-ին Երեւան-Մինսկ-Բիշքեկ տեսակամուրջի ժամանակ այս մասին հայտարարեց Միջպետական բանկի փոխնախագահ Իգոր Չումկովսկին։
Նա դա բացատրեց նրանով, որ դոլարի ու եվրոյի տոկոսադրույքները շատ ցածր են։
Նրա գնահատմամբ՝ կարելի է նաեւ պահպանողական ռազմավարություն որդեգրել եւ ներդրում կատարել ոսկու, ներդրումային մետաղադրամների մեջ։
«Բայց ես խորհուրդ չեմ տալիս ներդրումներ կատարել ոսկու ձուլակտորների մեջ, քանի որ դրանց իրացվելիությունը շատ խնդրահարույց է»,- ասաց նա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Ասկար Ժապարկուլովն իր հերթին խորհուրդ տվեց դիվերսիֆիկացնել խնայողությունները եւ դրանք պահել տարբեր արժույթներով։