News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 22-23-ը կայցելի Երեւան՝ մասնակցելու ՀԱՊԿ միջոցառումներին։ Այս մասին հայտարարել է  ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաեւը։

Նրա խոսքով՝ նախարարը կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։  

Առաջիկա հանդիպումների ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրության եւ միջսեսիոն շրջանում կազմակերպության գործունեության վերաբերյալ: Նիստի մասնակիցները կքննարկեն կազմակերպության շրջանակում արտաքին քաղաքական, ռազմական, հակաահաբեկչական համագործակցությանը վերաբերող որոշումների փաթեթը։

Նեչաեւը նշել է, որ նախատեսվում է հավանություն տալ մի շարք փաստաթղթերի, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացվող ամփոփիչ հռչակագրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
Ամենաշատ