News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին 276 հազար ֆունտ ստեռլինգ են վճարել՝ ԱՄՆ ապահովագրողների հետ խոսելու համար Դաունինգ Սթրիթից ընդամենը մեկ ամիս անց, հայտնում է PA Media-ն։

Ջոնսոնը հոկտեմբերին Ապահովագրական գործակալների եւ բրոքերների խորհրդի (CIAB) կողմից կազմակերպված կոնֆերանսի ժամանակ՝ հանդես է եկել 30 րոպեանոց ելույթով եւ 45 րոպեանոց զրույց ունեցել, Կոլորադո Սփրինգսում տեղի ունեցած միջոցառման ժամանակ:

Զեկույցներում ասվում է, որ ելույթի համար նրան վճարել են մոտ 150 հազար ամերիկյան դոլար, սակայն ռեգիստրի տվյալներով ամբողջական վճարումը կազմել է 276,130 ֆունտ:

Ջոնսոնի գրանցամատյանում նշվում է, որ նա եւ երկու աշխատակիցները վարձատրվել են տրանսպորտի եւ կեցության համար: Նշվում է, որ գումարը ստացվել է ութ ժամ 30 րոպե աշխատանքի դիմաց, այդպիսով նրա ժամավճարը կազմել է գրեթե 32500 ֆունտ ստեռլինգ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ