News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հայկական բիզնես անկյուն» նախագծի հիմնական նպատակը ներդրումներ բերելն է դեպի Հայաստան: Այս մասին, այսօր՝ նոյեմմերի 21-ին, «Հայկական բիզնես անկյուն» նախագծի շնորհանդեսի սկզբում ունեցած իր ելույթում նշեց ԱՄՆ-ում «Էնթերփրայզ Արմենիայի» ներկայացուցիչ Միքայել Հայրապետյանը:

«Դա երկու բաղադրիչ ունի, առաջինը՝ հզորացնել մեր երկիրը, մեր բիզնեսներին, մեր ընտանիքները, ստեղծենք աշխատատեղեր, հայկականն ավելի ճիշտ ներկայացնել: Երկրորդը, մեր պետությունում օտարերկրյա կապիտալի չափը բարձր չէ, Աստված չանի, պատերազմի ժամանակ հարց է ծագում՝ ինչու այն մյուս պետության կողքին կանգնում են, իսկ մեզ չեն նկատում: Սրա պատասխանը կա. շատերը պաշտպանում են իրենց շահերը, նրանց համար իրենց արած մեկ դոլարի ներդրումը, որ արել են այդ պետության մեջ, ավելի թանկ է, քան մեր խաչքարը: Պետք է կարողանանք օտարերկրյա կապիտալի ներկայություն ապահովենք Հայաստանում: «Էնթերփրայզ Արմենիա»-ն այդ աշխատանքը բավական լավ անում է: Այո, Հայաստանում կարելի է լավ բիզնես անել»,-ասաց նա:

Նշենք, որ «Հայկական բիզնես անկյուն» նախագծի բացմանը մասնակցում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մի շարք բիզնեսների ներկայացուցիչներ և այլ հյուրեր: «Հայկական բիզնես անկյուն» նախագծի շրջանակում 20 հայ արտադրող հնարավորություն կունենա ԱՄՆ-ում մասնակցելու ABC Corner-ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ