News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է 2023 թվականի սկզբին այցելել Չինաստան։ Այս մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 21-ին, չինական Global Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է Չինաստանում Ֆրանսիայի դեսպան Լորան Բիլին։

«Նախագահ Մակրոնը պաշտոնը ստանձնելուց հետո արդեն երկու անգամ այցելել է Չինաստան եւ մտադիր է հաջորդ տարվա սկզբին այցելել ՉԺՀ», — ասել է նա։

Դիվանագետը հավելել է, որ Մակրոնը եւ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը կանոնավոր շփումներ են պահպանում։ Նրա խոսքով՝ համավարակի սկսվելուց հետո 3 տարվա ընթացքում նրանք ավելի քան 10 հեռախոսազրույց են ունեցել։

Մասնավորապես, քննարկվել են այնպիսի գլոբալ հարցեր, ինչպիսիք են իրավիճակը Կորեական թերակղզում, ուկրաինական ճգնաժամը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը եւ պարենային անվտանգությունը։  Նա նշել է, որ անձնական հանդիպումները հանդիսանում են երկրների միջեւ բովանդակային համագործակցության երաշխիք։

Մակրոնի եւ Սի Ծինփինի վերջին անձնական հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին Բալիում G20-ի գագաթաժողովի շրջանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ