News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Կոսովոյի հանդեպ լարվածության աճի եւ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի՝ թռիչքների արգելված գոտիներում եւ ռազմական օբյեկտների մոտ հայտնաբերվող բոլոր անօդաչուները խփելու հրամանի համատեքստում, իրանցի պաշտոնատար անձինք առաջարկել են, որ Սերբիան իրանական անօդաչուներ գնելու պաշտոնական հայտ ներկայացնի։ Եթե  սա ճիշտ է, ապա Բելգրադը կարող է դառնալ Բալկաններում անօդաչուների ամենամեծ օպերատորը, գրել է Defense News-ը։

Վերջին մի քանի տարիներին Սերբիայում անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման ռազմավարությունն ուղղված է եղել օտարերկրյա մատակարարների եւ սեփական արտադրության միջեւ հավասարակշռության հաստատման դիվերսիֆիկացմանը։

2019թ. երկիրը դարձավ Բալկաններում ռազմական ծախսերի ամենամեծ աղբյուրը, երկրի անօդաչուները համալրվեցին նոր մատակարարումներով, այդ թվում չինական արտադրության CH-92A դրոններով։ Սա ընդլայնել է սերբական օդային ոստիկանության հնարավորությունները՝ շնորհիվ այդ դրոնների գործողության 250 կիլոմետրանոց շառավղի։

Ստեղծվում են սերբական արտադրության «Գավրան»-ը եւ դրա ոչ մեծ մարտական տեսակը՝ «Վրաբացը»։

Eurosatory 2022 ցուցահադեսոււմ ներկայացված Gavran-ը առաջին համակարգն է, որն ստեղծվել է տեղում։ Սերբական տեխնիկան առավելագույն 50 կիլոգրամ քաշ ունի, կարող է կրել 15 կիլոգրամ օգտակար բեռ, թռիչքի առավելագույն արագությունը 120 կմ/ժ է 30 րոպեում, մոտ 100 կիլոմետր հեռավորությամբ։

Ենթադրվում էր, որ համակարգն աշխատելու է մի քանի դրոնների «պարսի» կազմում, որոնք կառավարվելու են հրամանատարական կետից։ Հավաստիացվել է, որ համակարգն ունի պայթուցիկ նյութեր, որոնք կարող են 12 կիլոգրամանոց մարտագլխիկ կրել, դրանք արձակվում են բեռնատարներում կամ կցորդիչներում տեղադրված կոնտեյներներից ։

Առաջին Vrabac-ը ներկայացվել է Բելգրադում այս տարվա սկզբին։ Այն կարող է ունենալ 40 միլիմետրանոց M22 զինամթերք՝ 5 մետր գործողության հեռահարությամբ։

Չնայած երկիրը քանիցս հայտարարել է, որ շահագրգռված է թուրքական TB2 անօդաչուներ ձեռք բերելու հարցում, այդ պլանները կարող են դադարեցվել այն բանից հետո, երբ իրանցի գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին հայտարարել է այն մասին, որ Բելգրադը 22 երկրներից մեկն է, որն իրանական անօդաչուների ձեռքբերման պաշտոնական հայտ է ներկայացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ