News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կարելի էր նշել բազմաթիվ պատճառներ, թե ինչու ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը չպետք է անցկացվեր Երեւանում։ Այնուամենայնիվ, այն տեղի կունենա հենց Երեւանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։

Նա նշեց, որ Ռուսաստանի եւ Ղազախստանի ղեկավարներն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը։ Սաֆարյանը հույս հայտնեց, որ մյուսներն էլ կհաստատեն։

«Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի այցին։ Ես կարծում եմ, որ մեր ժողովրդին այսօր ամենից շատ հուզում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտությա գործընթացը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստանձնել է միջնորդի դերը։ Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ աշխարհաքաղաքական ուժերի միջեւ որոշակի մրցակցություն է առաջացել։ Իհարկե, կա նաեւ գաղափարների միասնություն։ Այսօր կան նաեւ ընդհանուր սկզբունքներ, որոնք ընդունելի եւ հասկանալի են բոլորի համար։ Միջազգային հանրությունն ակնկալում է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կազմման ուղղությամբ ընթացող բանակցային գործընթացում հաշվի կառնվեն հենց այդ սկզբունքները»,-նշեց Սաֆարյանը։

Նա հավելեց, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ այսօր բավական լուրջ մրցակցություն է առաջացել, որի նպատակն է պահպանել եւ ընդլայնել իր ազդեցությունը: «Անձամբ ես չեմ կարծում, որ դա վատ է։ Ես կարծում եմ, որ դա բնական է, քանի որ դա վկայում է ուժային կենտրոնների՝ Հարավային Կովկասի նկատմամբ իրական շահագրգռվածության մասին։ Հայկական դիվանագիտությունն ու իշխանությունը պետք է ճիշտ կողմնորոշվեն նման բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Նրանք պետք է ճիշտ տարբերակեն առաջնայինը երկրորդայինից»,-ասաց քաղաքագետը։

Սաֆարյանի գնահատմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող բոլոր երկրներից հենց Ռուսաստանն է ունեցել եւ նախկինի պես ունի ազդեցության ամենաարդյունավետ լծակները։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Ինչու՞ ենք միայն Կիրանցի դպրոցի մասին խոսում, սահմանամերձ մյուս գյուղերի դպրոցներն էլ են դիտարկվում. ՄԻՊ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելու կամ ուժի գործադրման գործընթացը դրսևորվել է առերևույթ ուժի գործադրմամբ...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան
Իրականում եթե 2021 թվականին կազմակերպեինք արտահերթ լսումներ կամ նիստ...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Ամենաշատ