News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է աղջկա ծնողներին նրա սպանության կասկածանքով, հայտնում է BBC-ն։

Պլաստիկով փաթաթված աղջկա մարմինը ուրբաթ օրը հայտնաբերվել կարմիր ճամպրուկում՝ Ուտար Պրադեշ նահանգի հյուսիսում գտնվող Մաթուրա քաղաքի մոտ։

Մեղադրյալները՝ նրա հայրը՝ Նիտեշ Կումար Յադավը, եւ մայրը՝ Բրաջբալան, դեռեւս որեւէ հայտարարություն չեն արել։ Ոստիկանությունը հայտնել է որ գործը քննվում է որպես «պատվի համար սպանություն»:

Նման սպանությունների զոհերը հիմնականում երիտասարդ տղամարդիկ ու կանայք են, որոնք իրենց ընտանիքների կամքին հակառակ սիրահարվում կամ ամուսնանում են ոչ իրենց կաստայի անդամի հետ:

Ոստիկանության տվյալներով, տուժածը՝ Աայուշի Չաուդհարին, իր ընտանիքի հետ ապրում էր Դելիում եւ սովորում այնտեղի մասնավոր քոլեջում:

Նոյեմբերի 17-ին 22-ամյա աղջկա հայրը սպանել է նրան այլ կաստայի տղամարդու հետ նրա ամուսնության շուրջ վեճից հետո։ Ծնողները դիակը դրել են ճամպրուկի մեջ եւ գիշերը թողել Յամունա արագընթաց մայրուղու մոտ։

Դիակի հայտնաբերումից մեկ օր անց կատարվել է դիահերձում, որի ընթացքում հայտնաբերվել են վնասվածքի հետքեր աղջկա գլխին, դեմքին եւ մարմնի այլ մասերին, հայտնել են ոստիկանությունից՝ հավելելով, որ նա մահացել է այն բանից հետո, երբ «կրծքավանդակին երկու կրակոց է ստացել»։

Նրանք առգրավել են հոր լիցենզավորված հրացանն ու ավտոմեքենան, որը ենթադրաբար օգտագործվել է հանցագործության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ