News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռուսական նավթը Եվրոպա մղելու սպասվող կրկնակի կրճատման պատճառով Բելառուսը Ռուսաստանին խնդրել է 2023 թվականի հունվարի 1-ից «Դրուժբա» նավթամուղով մատակարարումների սակագինը 39 տոկոսով բարձրացնել։ Այս առաջարկի մասին հայտնել է «Տրանսնեֆտ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Դեմինը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա չի հստակեցրել, թե Ռուսաստանը ինչ պատասխան է նախատեսում տալ պայմաններն այդքան լրջորեն փոխելու ցանկությանը։ Սակայն ավելի վաղ Մոսկվան բացասաբար էր վերաբերվում վճարումների ավելացման Մինսկի ցանկությանը։

Այսպես, 2021 թվականին «Տրանսնեֆտ»-ի նախագահ Նիկոլայ Տոկարեւը նույնիսկ չի բացառել Բելառուսում դուստր ձեռնարկության փակումը: Ռուսական կողմը գտնում էր, որ հարկային բեռի հետագա ավելացումը կարող է նախադրյալներ ստեղծել «Արեւմուտք - Տրանսնեֆտեպրոդուկտ»-ի սնանկացման եւ ազգայնացման համար։

Ավելի վաղ «Դրուժբա» նավթատարի ուկրաինական ճյուղով մատակարարումների սակագների բարձրացման մասին հայտարարել էր «Ուկրտրանսնաֆտան»։ Դեմինը հաստատել է նամակի ստացումը, սակայն չի հրապարակել առաջարկվող պայմանները: Bloomberg-ը, որը ծանոթացել է նամակին, պնդում է, որ սակագինը կբարձրանա 18 տոկոսով՝ մինչեւ 13,6 եվրո։ Վերջին անգամ Ուկրաինան Եվրոպա նավթի մատակարարման սակագինը բարձրացրել է ապրիլի 1-ին։ Մինչ այդ այն 14 ամսվա համար կազմել է 8,6 եվրո՝ մեկ տոննայի համար։

Դեկտեմբերի 5-ից ուժի մեջ է մտնում ռուսական նավթի մատակարարման եվրոպական էմբարգոն, սակայն այն չի վերաբերում հումքին, որը մղվում է «Դրուժբա» խողովակաշարով։ Ինչի շուրջ ԵՄ ղեկավարությունը փոխզիջման է գնացել՝ հումքի այլընտրանքային մատակարարումներ ապահովելու մի շարք երկրների անպատրաստության պատճառով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պակիստանը եւ Իրանը ավարտին կհասցնեն գազատարի կառուցումն՝ ի հեճուկս ԱՄՆ նախազգուշացումների
Գազատարի կառուցումը կհասցվի ավարտին...
Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,7 դոլար
Նավթի գինը չափավոր իջնում է...
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,48 դոլար
Նավթի գինը շարունակում է բարձրանալ...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում...
Ամենաշատ