News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Այսօր Պարոնյան փողոցից քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության բաժիններ՝ ապահովելու բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանությունը։

 ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բացի այդ, Պաշտպանը բերման ենթարկման հիմքերի ու անձանց հավաքների ու խոսքի ազատությունն իրացնելու այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կպահանջի Ոստիկանությունից։

 Այս պահին ՄԻՊ-ին հայտնի է 6 բերման ենթարկվածի մասին։ Նրանցից 2-ը բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին, 4-ը՝ Ոստիկանության Էրեբունու բաժին։

Նշենք, որ այսօր Պարոնյան փողոցին բերման են ենթարկել մի խումբ քաղաքացիների, այդ թվում Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանին: Նրանք նախատեսում էին բողոքի ակցիա իրականացնել ընդդեմ Երևանում ընթացող ՀԱՊԿ համատեղ նիստի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի։

Ոստիկանությունը հայտնել է, որ քաղաքացիներին ոստիկանության բաժանմունք են տարել Վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հիման վրա` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գեղարքունիքում պարեկը հանկարծամահ է եղել
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 31-ամյա...
Ոստիկանության նախկին պաշտոնյայի՝ Արշակ Հակոբյանի վերաբերյալ գործը մակագրվել է Վարդգես Սարգսյանին
Նիստի օրվա եւ ժամի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն...
Գեղարքունիքում պատռել են պարեկի բաճկոնը. կիրառվել է արցունքաբեր գազ. կան կալանավորվածներ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային...
Երևանի Հաղթանակի կամրջի վրա ավտոմեքենա է այրվել
Մարտի 27-ին, ժամը 10։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը
Իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից հայտարարագրված 4520 կգ համաքաշով և 3840 կգ զտաքաշով «իշխան» ձկնատեսակի...
Վիգեն Սարգսյանի խափանման միջոց կալանքը թողնվել է անփոփոխ
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
Ամենաշատ