News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 01
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Բալթյան տարածաշրջանի սաթի կտորի մեջ հնագույն լեգեոներ մրջյուն է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Նյու Ջերսիի տեխնոլոգիական ինստիտուտի մամուլի ծառայությունը։

Լեգեոներ մրջյունները (Dorylinae) քոչվոր մրջյունների ընտանիք են, որոնք ապրում են ամենուր, բայց նախընտրում են արեւադարձային եւ մերձարեւադարձային գոտիները։ Այս տեսակի հնագույն ներկայացուցիչը պահպանվել է մոտ 100 տարի առաջ հայտնաբերված սաթի կտորի մեջ եւ պահվել Հարվարդի համալսարանի Համեմատական կենդանաբանության թանգարանում:

Պարզվել է, որ մրջյունը պատկանում է Dissimulodorylus perseus նոր անաչք տեսակին եւ աշխատող արարած է։ Հիմնվելով բրածոյի ռենտգենյան պատկերների եւ համակարգչային տոմոգրաֆիայի վրա՝ գիտնականների թիմը հավաքել է ֆիլոգենետիկ եւ մորֆոլոգիական տվյալներ, որոնք թույլ են տվել որոշել D. perseus-ը՝ որպես անաչք լեգեոներ մրջյունների տեսակի մոտ ազգական, որն ներկայումս բնակվում է Աֆրիկայում եւ Հարավային Ասիայում: Գտածոն մոտ 35 միլիոն տարեկան է: «Այն ժամանակ, երբ բրածոն ձեւավորվել է, Եվրոպան ավելի շոգ եւ խոնավ է եղել, քան այսօր, եւ կարող էր լինել իդեալական բնակավայր հնագույն լեգեոներ մրջյունների համար»,- բացատրում են գիտնականները: Այս մրջյունները կույր են եւ, հետեւաբար, քիմիական ազդանշաններ են օգտագործում միմյանց հետ գործողությունները համակարգելու եւ մեծ որսին ոչնչացնելու համար:

Բացի այդ, այս մրջյունն ունեցել է մեծացած հակաբիոտիկ գեղձ, որը սովորաբար տեսակի այլ անդամների մոտ օգտագործվել է գետնի տակ ապրելու համար, ինչը ենթադրում է, որ եվրոպական լեգեոներ մրջյունների վաղուց անհետացած տոհմը հարմարված է եղել նաեւ ստորգետնյա կյանքին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ