News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գերմանիան հաջորդ տարի կսկսի դուրս բերել Մալիում տեղակայված իր զորքերը՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը մասնակցելու համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարությունը։ 

Գերմանիայի կառավարությունը որոշում է կայացրել սկսել զորքերի դուրսբերումը 2023 թվականի ամռանը։ Նման որոշում է կայացվել կանցլեր Օլաֆ Շոլցի եւ  արտաքին գործերի, պաշտպանության եւ զարգացման նախարարների միջեւ հանդիպման ժամանակ։  

Մեծ Բրիտանիան անցյալ շաբաթ հայտարարել է, որ իր զորքերը դուրս կբերի Մալիից վեց ամիս շուտ, քան նախատեսված էր։ Ֆրանսիան եւս որոշել է իր զորքերը դուրս բերել այս տարվա սկզբին՝ երկրում գրեթե մեկ տասնամյակ մնալուց հետո: 

Մալիում Գերմանիայի ներկայիս մանդատն ավարտվում է 2023 թվականի մայիսին ։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ