News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 23-ին, ժամը 19:16-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ոսկետափ գյուղի կամրջի մոտակայքում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Շ․, ծնված 1973 թ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլխիվայր շրջվել․ վարորդը հոսպիտալացվել է Վեդու ԲԿ, իսկ ուղեւոր Ս․ Հ․-ն (ծնված 1984 թ․) տեղափոխվել է Արտաշատի ԲԿ․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը եւ կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ