News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Կյանքն ապացուցում է, որ ՀԱՊԿ-ի ռազմական դերը հետխորհրդային տարածքում իրեն չի արդարացնում, եւ ապացույցները շատ են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Դա, ըստ նրա, ակնհայտ է ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում։ Նա հավելեց, որ հայկական կողմը հետեւություններ է արել եւ գործուն քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ: «Մենք միացել ենք ՀԱՊԿ-ին թուրք-ադրբեջանական տանդեմից պաշտպանվելու համար։ Ուրիշ ումի՞ց: Եվ երբ քաղաքական գնահատականներ տալու ժամանակն էր, այդ գնահատականները բավարար չէին։ Դրան Հայաստանի արձագանքը երեկվա փաստաթղթի ստորագրումից հրաժարվելն էր։ Մենք ակնկալում էինք, որ փաստաթղթում իր տեղը կգտնի քաղաքական գնահատականը»,-նշեց Սիմոնյանը։ 

Հիշեցնենք, որ երեկ ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանի արդյունքներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը երկրին օգնություն ցուցաբերելու մասին, քանի որ կազմակերպությունը շարունակում է չճանաչել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան եւ միջազգային ճանաչում ունեցող տարածքի խախտման փաստը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ