News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Կովկասի բնության հիմնադրամը, հաշվի առնելով եվրո-դրամ փոխարժեքի մեծ  տատանումները, ինչի հետևանքով ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող ՊՈԱԿ-ների մոտ առաջացել էր լուրջ ֆինանսական պակասորդ, տրամադրել է հավելյալ ֆինանսավորում՝ 184 հազար 500 եվրոյի չափով։

Նշված  գումարից 103  հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 65 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և 16 հազար 500 եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։

CNF-ը կրկին վերահաստատում է, որ կարևորում է Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքների արդյունավետ իրականացումը։

Տպել
Ամենաշատ