News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Արցախից տեղահանված, տուն ու տեղ կորցրած մեր հայրենակիցները կանգնել են փաստի առջև․ Քաշաթաղից տեղահանվածներին տալիս են տան գնման սերտիֆիկատ, բայց բանկերը հրաժարվում են գումար տրամադրել, գործարք կնքել՝  նրանց կանգնեցնելով խնդրի առջև։

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաշաթաղցիներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արցախից տեղահանված քաղաքացիների խնդիրներն այս ընթացքում ավելացել են, որովհետեւ բնակարաններ գնելու սերտիֆիկաների բաժանումն սկսվել է:

«Մոտ 4 հազար շահառու է, որ պետք է սերտիֆիկաներից օգտվի, նրանցից երեք հազարն արդեն ստացել է սերտիֆիկատները: Նրանց երեւի թե 90 տոկոսը մոտեցել են բանկերին, բայց որեւէ գործխարք անել չի հաջողվել: Այս ընթացքում ընդամենը 1-2 շահառու է կարողացել գործարք կատարել եւ ավարտին հասցնել գործարքը: մեկը նորապսակների ծրագրով են, այսինքն լրացուցիչ հիփոթեքային վարկ են վերցրել, որ կարողանան տուն առնել, երկրորդն էլ ավելի նորմալ պայմաններով բնակարան են վերցրել: Մնացածի մոտ չի ստացվում, քանի որ  մարդիկ հենց Քաշաթաղից ունեն խնդիրներ, որոնք լուծված չեն, իսկ բանկային համակարգն ունի իր կանոնները:

Պետք է կառավարությունը ԿԲ-ի հետ համագործակցելով չեղարկեն այդ կանոնները, որպեսզի ամեն շահառու կարողանար բանկում կատարել իր գործարքը, ոչ թե ընկներ բանկային ողջ շղթայի մեջ; Դա եւ կանխավծարի մուծումն է, եւ տների գնահատումը եւ կադաստրի վճարումներ կատարելը եւ վարկային մաքուր պատմություն ունենալը: Այս բոլորը խանգարում է, որ մարդը կարողանա օգտագործել իր սերտիֆիկատը: Իսկ սերտիֆիկատն էլ տրվում է մեկ տարի ժամկետով, որից երեք ամիսն անցել է:

Սերտիֆիկատի մեջ նաեւ գումար է նշված՝ մինչեւ 10 մլն դրամ, Երեւանի համար մինչեւ 8 մլն դրամ, սահմանամերձ գյուղերի համար՝ մինչեւ 14 մլն դրամ, եւ Արցախում՝ մինչեւ 12 մլն դրամ»,-ասաց նա:

Հարցին, թե որքանով է հնարավոր 14 մլն դրամով սահմանամերձ գոտում բնակարան գնել, Քաշաթաղի բնակիչը պատասխանեց. «Սահմանամերձում ռեալ է, բայց բանկը կգնահատի՞ սահմանամերձում որեւէ տուն 14 մլն կամ 12 մլն դրամ, միանշանակ չի գնահատում բանկը: Բանկերի 90 տոկոսն ասում է՝ մենք գործարք չենք անում: Շահառուներին ասել են՝ հունվարին մոտեցեք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ