News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսօր մեր առօրյան ավելի քան երբևէ կապված է թվային միջավայրի հետ։ Ավելի քան երկու տարի առաջ համավարակի բռնկումը նպաստեց թվային վճարումների ներթափանցմանը և էլեկտրոնային առևտրի աճին։ Շատերն առաջին անգամ էին փորձում թվային կամ անհպում վճարումներ կատարել: Բիզնեսը նույնպես ստիպված եղավ արձագանքել և տեղափոխվել առցանց հարթակներ՝ իր ապրանքներն ու ծառայությունները հարմարեցնելով նոր իրողություններին: Դրանից հետո, ընդհանուր առմամբ,  թվայնացման պահանջարկը կտրուկ աճել է։ Շատերն այս ընթացքում նույնիսկ թվային նոր սովորություններ են ձեռք բերել: Ձեռնարկություններն ու սպառողները նույնպես կարող են համաձայնել, որ առցանց աշխարհի ազդեցության արագությունն առաջ է բերել ամենավտանգավոր մարտահրավերը՝ խարդախություններ և խարդախություններ սոցիալական ինժեներիայի կիրառմամբ։

Պատեհապաշտ խարդախները դեռ փնտրում են անձնական տեղեկատվություն և տվյալներ, չնայած բջջային բանկային հավելվածների և կենսաչափական տվյալների օգտագործումն այժմ մեծապես պաշտպանում են սպառողներին: Խաբեբաները դեռ դիմում են հին մարտավարություններին և օգտագործում սոցիալական ինժեներիան՝ իրենց ուզածը ստանալու համար: Դրանք կարող են ներառել սպառողներին կեղծ զանգեր կատարելը, որպեսզի նրանց համոզեն նվիրատվություն կատարել կեղծ բարեգործական նախաձեռնություններին, հաքերային հարձակման միջոցով էլ․փոստի օգտահաշիվները կոտրելը կամ ֆիշինգային կայքերի օգտագործումը: Բացի դրանից, շատերը վաճառում են մի բան, որը նույնիսկ գոյություն չունի՝ ապրանքներ ինտերնետ շուկաներում կամ ֆորումներում, կամ վարձակալությամբ են տալիս գոյություն չունեցող բնակարաններ: Նրանք տարբեր միջոցներով փորձում են սպառողներին ստիպել, որպեսզի հայտնեն իրենց բանկային հաշիվների և քարտերի վերաբերյալ անձնական տեղեկություն: Հաքերների գործողությունների ցանկը մեզ հիշեցնում է անվտանգության միջոցների կարևորության, հատկապես վճարումների անվտանգության վերաբերյալ իրազեկվածության մասին։

Հետևաբար՝ անվտանգ վճարման մեթոդների և տվյալների պաշտպանության ոլորտում հանրությանը կրթելը կարևոր է առավել, քան երբևէ: Visa-ի տեսլականի հիմքում ընկած է նաև գաղափարը, որ պետք է առաջարկել ռեսուրսներ՝ վճարումների անվտանգության մասին իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև ժամանակակից լուծումներ՝ խարդախության աճող ռիսկերի դեմ պայքարելու համար: Հենց այս նպատակին է ծառայում Հայաստանում ընթացող «Վճարումների անվտանգության գլոբալ արշավ»-ը։ Այն նպատակ ունի կրթել և բարձրացնել սպառողների ֆինանսական իրազեկվածությունը սոցիալական ինժեներիայի ոլորտում մեքենայությունների ու խարդախությունների բացահայտման հարցերում, նաև սովորեցնել տարբեր մեթոդներ, որոնք թույլ կտան պաշտպանվել նման հանցագործությունների զոհը դառնալուց:

Չնայած Հայաստանում խարդախության համեմատաբար ցածր ռիսկին, և մենք պետք է հպարտանանք դրանով, 2022 թ. սեպտեմբերի վերջին երկրի Գլխավոր դատախազությունը հայտնել է բանկային քարտերով խարդախությունների արագ աճի մասին: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է խարդախության 145 դեպք։ Դատախազության տվյալներով՝ հանցագործները տարբեր տեսակի խարդախություններ են կիրառել վաճառողների կամ գովազդատուների անձնական տվյալները ստանալու և նրանց հաշիվներից գումար հափշտակելու համար։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ Հայաստանում անվտանգ վճարումների արշավ սկսելու Visa-ի որոշումը ճիշտ ժամանակին էր:

Արշավի շրջանակում Visa-ն ստեղծել է ինտերակտիվ առցանց խաղ (չատ-բոտի նման է) և հայ սպառողներին է ներկայացրել «Արմեն» անունով վիրտուալ ֆինանսական օգնականին, որպեսզի վերջինս նրանց ավելի լավ բացատրի, թե ինչպես են աշխատում խարդախության ժամանակակից սխեմաները և զինի նրանց համապատասխան գիտելիքներով: Անվտանգության արշավը ներառում էր նաև մի շարք վլոգներ, որոնցում բիզնեսի և ֆինանսական ոլորտի մասնագետները ներկայացնում էին իրենց տեսակետը տարբեր կարևոր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են՝ տվյալների պաշտպանությունը, ֆինանսական գրագիտությունը և անվտանգությունը, անկանխիկ գործարքները և առցանց վճարման տեխնոլոգիաները:

Ի լրումն տեղական ներգրավվածության և սոցիալական ինժեներիայի ոլորտում խարդախության դեմ պայքարի ջանքերի, Visa-ն շարունակում է այս ուղղությամբ ակտիվ աշխատանք տանել ողջ աշխարհում՝ առաջարկելով խարդախությունը կանխելու մի շարք ռազմավարություններ և տեխնոլոգիաներ, ինչպես նաև բանկերին և առևտրով զբաղվողներին տրամադրելով լավագույն փորձն ու աջակցությունը: Դրանցից է Visa Token Service-ը։ Այն անվտանգության տեխնոլոգիա է, որը հաշվի գաղտնի տեղեկատվությունը, օրինակ՝ 16 նիշանոց հիմնական հաշվեհամարը, փոխարինում է թվային եզակի նույնացուցիչով, որը կոչվում է թոքեն: Թոքենը թույլ է տալիս կատարել վճարումները՝ չբացահայտելով հաշվի փաստացի տվյալները, Visa Secure և Buy Online Pickup In Store (BOPIS)։ Այս բոլորը ստեղծել է Visa թիմը, որպեսզի բիզնեսներին օգնի զարգանալ՝ տրամադրելով անվտանգության ռազմավարություններ և դրական փորձ այն սպառողների համար, որոնք փնտրում են հուսալի և անվտանգ գնումների տարբերակներ առցանց կամ իրական կյանքում:

Այս առումով կարևոր է իմանալ, որ վերջին 12 ամիսների ընթացքում Visa-ն, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, արգելափակել է ավելի քան 4,2 միլիարդ դոլարի խարդախ վճարումներ և միաժամանակ շարունակել է ամենօրյա ռեժիմով պաշտպանել իր սպառողներին հնարավոր կեղծ հարձակումներից՝ ներդնելով մարդկային և նյութական մեծ ռեսուրսներ:

Visa-ի առանցքային  առաքելություններից մեկը հիմնական շահագրգիռ կողմերի հետ կապ հաստատելն է՝ նրանց տրամադրելով վճարումների նորարարական և անվտանգ լուծումներ: Հետևաբար՝ Visa-ն համագործակցում է ֆինանսական հաստատությունների, այդ թվում՝ կենտրոնական բանկերի հետ, որպեսզի աջակցի առցանց վճարումների ենթակառուցվածքի և անկանխիկ տնտեսության զարգացմանը: Հատկանշական է, որ Visa-ն աջակցում և ողջունում է վճարման տարբեր նոր մեթոդներ՝ հիմնված թվային դրամապանակների վրա, որոնց սպառողները կարող են կցել իրենց քարտերը, այնուհետև կատարել անվտանգ վճարումներ՝ օգտագործելով սմարթֆոններ և այլ սարքեր: Այս տարի Հայաստանում գործարկվեցին աշխարհի ամենահայտնի թվային դրամապանակներից և վճարման եղանակներից երկուսը։ Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում փոքր և միջին բիզնեսի և էլեկտրոնային առևտրի զարգացումը մնում է Visa-ի հիմնարար արժեքներից մեկը։ Այդ իսկ պատճառով Visa-ն հաստատակամորեն նպաստում է վճարումների ժողովրդավարացմանն ու դրանց անվտանգության ապահովմանը:

Խարդախների զոհը դառնալու ռիսկերը նվազագույնի հասցնելու համար յուրաքանչյուր քարտատեր պետք է հիշի և հետևի պարզ կանոնների՝

  • Ձեր բանկային քարտը միշտ պահե՛ք ապահով տեղում և մի՛ թողեք այն առանց հսկողության (հատկապես հանրային վայրերում): Փորձե՛ք օգտագործել «թվային դրամապանակներ» ձեր սմարթֆոնով՝ այնտեղ ավելացնելով ձեր թվային քարտը: Կենսաչափական միջոցներով պաշտպանված սարքերի միջոցով անհպում վճարումները շատ անվտանգ միջոց են:
  • Հիշե՛ք ձեր քարտի PIN կոդը և երբեք մի տվեք այն անծանոթ մարդկանց: Հիշե՛ք, որ բանկի հաճախորդների սպասարկման ծառայությունը երբեք չի պահանջում այս կոդը: Եթե ​​ինչ-որ մեկը ձեզ զանգահարելիս հարցնում է այն (նույնիսկ եթե ներկայանում է որպես «ձեր բանկի ներկայացուցիչ»), վստա՛հ եղեք, որ գործ ունեք խաբեբաների հետ: Հետևաբար՝ պարզապես դադարեցրե՛ք խոսակցությունը:
  • Միացրե՛ք ձեր քարտի SMS ծանուցումը, որպեսզի միշտ տեղյակ լինեք ցանկացած գործարքի մասին:
  • Սահմանե՛ք ձեր քարտի առավելագույն ծախսերի սահմանափակումներ ինչպես օֆլայն առևտրային կետերի, այնպես էլեկտրոնային առևտրի համար:
  • Մի՛ նկարեք ձեր քարտը, հատկապես հետնամասը՝ CVV կոդով:
  • Երբե՛ք մի ուղարկեք ձեր քարտի տվյալները առցանց վաճառողներին, որոնք խոստանում են, որ դրանից անմիջապես հետո կուղարկեն ապրանքը:
  • Համոզվե՛ք, որ կայքի URL-ն սկսվում է «https://»-ով և համացանցում ապրանքներ գնե՛ք միայն ապրանքանիշների պաշտոնական և դրանց պաշտոնական ներկայացուցիչների կայքերից:
!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ