News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնում իր ժամկետի ավարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ազդելու հնարավորություն այլեւս չէր տեսնում, գրում է Der Spiegel ամսագիրը։

Ինչպես նշել է Մերկելը, 2021 թվականի ամռանը՝ ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Ջո Բայդենի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, ինքը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ ցանկացել է ԵՄ խորհրդում ռուսական պետության ղեկավարի հետ քննարկման անկախ եվրոպական ձեւաչափ ստեղծել։

Մերկելի խոսքով՝ մի շարք քաղաքական գործիչներ առարկել են, եւ ինքը ուժ չի ունեցել պաշտպանելու իր տեսակետը, քանի որ բոլորը գիտեին, որ աշնանը հեռանում է Գերմանիայի կանցլերի պաշտոնից։ Կառավարության նախկին ղեկավարի խոսքով՝ ինքը փորձել է զրուցել իր գործընկերների հետ, սակայն նրանք պատասխանել են, որ առաջադրանքն իրենց համար չափազանց մեծ է, փոխանցում է DW-ն։

Միաժամանակ Մերկելը հավելել է, որ եթե սեպտեմբերին նորից ստանձներ պաշտոնը, կշարունակեր իր գիծը։ Բայց, ըստ նախկին կանցլերի, ինքը հստակ զգացել է, որ «քաղաքական առումով իր ժամանակն անցել է»։ Այդպես է եղել նաեւ 2021 թվականի օգոստոսին Մոսկվա նրա կատարած վերջին այցի ժամանակ։ «Պուտինի համար կարեւոր է միայն ուժը։ Նա նաեւ Լավրովին էր բերել վերջին հանդիպմանը, բայց չէ որ ընդհանուր առմամբ մենք ավելի հաճախ առանձին էինք հանդիպում»,- հավելել է Մերկելը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ