News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 24-ին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ կայացել է Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությամբ իրականացվող Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագրի կառավարման խորհրդի առաջին նիստը։

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել Հայաստանի Կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության շարունակական համագործակցությունը՝ ուղղված ՀՀ Կառավարության՝ ոռոգման ոլորտի ընթացիկ բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։

Նիստի ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման ընթացիկ հարցեր, ինչպես նաև կառավարման կոմիտեի կողմից հաստատվել ծրագրի օպերատորի ընտրության միջազգային մրցույթի արդյունքները։

Նշենք, որ Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացման՝ 10 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային ծրագիրը միտված է աջակցելու ժամանակակից պահանջներին համապատասխան ոռոգման համակարգերի զարգացմանը՝ նպաստելով ջրախնայող տեխնոլոգիաների կիրառմանը և ոռոգման ենթակառուցվածքների բարելավմանը, հողերի կոնսոլիդացիայի արդյունքում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև ֆերմերների համար խորհրդատվական ծառայությունների և նոր ֆինանսական գործիքների հասանելիության ապահովմանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ