News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Շաքիեւը, ելույթ ունենալով առաջին ժողովրդական Կուրուլթայում (երեցների ժողովում), հորդորել է շտապ փոխել Բիշքեկի շրջանների խորհրդային անվանումները, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Նա նշել է, որ Բիշքեկում կան բնակավայրեր, որոնց անունները փոխառված են այլ լեզուներից։ Աշխարհագրորեն Բիշքեկը բաժանված է չորս շրջանների՝ Լենինսկի, Օկտյաբրսկի, Պերվոմայսկի եւ Սվերդլովսկի։

Մինչ այս, ղրղզ քաղաքական գործիչներն արդեն բարձրացրել էին հանրապետության մայրաքաղաքի թաղամասերը ի պատիվ ղրղզ հայտնի գործիչների վերանվանելու անհրաժեշտության հարցը: Նույն ընթացքում ուրիշները նշում էին նման գործունեության շախսատարության եւ երկրում ավելի էական խնդիրների առկայության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ