News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բաքվում Նիդերլանդների դեսպան Փոլին Էյզեմային ուրբաթ օրը հրավիրել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Դեսպանի ուշադրությանն է ներկայացվել ադրբեջանական կողմի դժգոհությունը՝ կապված այն բանի հետ, որ նոյեմբերի 23-ին Նիդերլանդների փոխվարչապետ, ԱԳ նախարար Վոպկե Հոկստրան նամակ է հղել երկրի խորհրդարան, որում Ադրբեջանի զինված ուժերի հասցեին ռազմական հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքներ կան»,- ասված է հայտարարության մեջ։

Դեսպանը նշել է, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումը կհաղորդի Նիդերլանդների համապատասխան կառույցներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ