News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ,  Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 25-ին ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի պատգամավոր Մարլեն Լունդ-Կոպպարկլինտին:

Ինչպես NEWS.am-տ տեղեկացավ ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարությունից, Հայաստանում առաջին անգամ գտնվող շվեդ գործընկերոջ հետ Արման Եղոյանը խոսել է հայ-շվեդական հարաբերությունների զարգացման, երկու երկրների խորհրդարանների համագործակցության ընդլայնման հարցերի վերաբերյալ:

«Տիկին Լունդ-Կոպպարկլինտի հետ մեր զրույցի ընթացքում անդրադարձել ենք նաեւ Հայաստանին սպառնացող վտանգներին, դրանց աշխարհաքաղաքական ենթատեքստին ու միջազգային առկա մարտահրավերներին:

Շվեդիայի` որպես կայացած ժողովրդավարության ու հզոր տնտեսությամբ պետության փորձը մեզ համար շատ կարեւոր է»,- նշել է Արման Եղոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ