News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Մադրիդում Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ կոնգրեսի աշխատանքներին մասնակցող ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը նոյեմբերի 26-ի առավոտյան հանդիպում եւ մտքերի փոխանակություն է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ, ով նախօրեին ընտրվել է Սոցիալիստական Ինտերնացիոնալի նախագահ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից,

ՀՅԴ պատվիրակությունը նաեւ շնորհավորել է Իսպանյանի վարչապետ Պեդրո Սանչեսին` Սոցիալիստական Ինտերնացիոնալի նախագահ ընտրվելու կապակցությամբ:  

ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանն Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի Հանրապետության քարտեզագիրքը:

Հիշեցնենք՝ Մադրիդում շարունակվում են Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ կոնգրեսի աշխատանքները: ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը հընթացս հանդիպումներ եւ քննարկումներ է ունենում տարբեր երկրների սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչների ու պետական պաշտոնյաների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ