News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը սկսել է գազ ներկրել Ռուսաստանից գործարքի շրջանակում, որը պետք է թույլ տա Բաքվին բավարարել իր ներքին կարիքները, սակայն, որը լուրջ հարցադրումներ է առաջացնում դեպի Եվրոպա արտահանումը խթանելու վերջին գործարքի վերաբերյալ, գրում է Eurasianet-ը։

Նոյեմբերի 18-ին «Գազպրոմը» հայտարարել է, որ նոյեմբերի 15-ին սկսել է գազ մատակարարել ադրբեջանական պետական ​​SOCAR գազային ընկերությանը եւ մինչեւ 2023 թվականի մարտը կմատակարարի մինչեւ մեկ միլիարդ խորանարդ մետր ընդհանուր ծավալով վառելանյութ։ Ո՛չ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը, ո՛չ SOCAR-ը չեն արձագանքել համաձայնագրի հաստատման վերաբերյալ Eurasianet-ի հարցերին, որի մանրամասները շարունակում են անորոշ մնալ։ Ադրբեջանական APA գործակալությանը տված հայտարարության մեջ SOCAR-ը նշել է, որ երկար ժամանակ է ինչ համագործակցում է «Գազպրոմի» հետ, եւ «փորձում են օպտիմալացնել իրենց ենթակառուցվածքները՝ կազմակերպելով գազի հոսքերի փոխադարձ փոխանակում»։

Պայմանագիրը ստորագրվել է ձմռան կեսին գազի պահանջարկի գագաթնակետից քիչ ժամանակ առաջ, քանի որ Ադրբեջանը ձգտում է պահպանել գազի մատակարարումները իր ներքին սպառողներին՝ միաժամանակ կատարելով իր արտահանման պարտավորությունները դեպի Վրաստան եւ Թուրքիա՝ ընդլայնելով իր առեւտուրը Եվրոպայի հետ: Այս տարի Հարավային գազային միջանցքով դեպի Եվրոպա արտահանումը պետք է հասներ 10 միլիարդ խորանարդ մետրի, սակայն Եվրամիության հետ հուլիսին ստորագրված փոխըմբռնման նոր հուշագրի համաձայն, Բաքուն համաձայնել է արտահանումը հասցնել 12 միլիարդ խորանարդ մետրի: Այս աճը պետք է օգներ Բրյուսելին փոխհատուցել ռուսական գազի մատակարարումների կորուստը, որը դադարեցրել էր Մոսկվան՝ ի պատասխան ԵՄ պատժամիջոցների: Թեեւ գործարքը լայնորեն տարածվել է եւ՛ Բրյուսելում, եւ՛ Բաքվում, սակայն պարզ չէր, թե հստակ որտեղից է գալու լրացուցիչ գազը:

Պարտավորության հետ կապված հարցերը ծագել են դեռեւս սեպտեմբերին, երբ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել է, որ Ադրբեջանն այս տարի միայն 11,5 միլիարդ խորանարդ մետր գազ կարտահանի Եվրոպա: Աանգամ այն, թե որտեղից է գալու այս  լրացուցիչ ծավալը, մնում է անհասկանալի: Համընկերությանը մոտ կանգնած աղբյուրը, որին պատկանում է Ադրբեջանում հսկա «Շահ Դենիզ» գազային հանքավայրը, որը ներկայումս մատակարարում է Ադրբեջանի կողմից արտահանվող ամբողջ գազը, հաստատել է, որ արտահանման նոր պայմանագրեր չեն կնքվել։ Լուրը, որ այս ձմռանը Ադրբեջանը գազ է ներկրելու Ռուսաստանից, վկայում է այն մասին, որ Բաքուն մտադիր է օգտագործել ռուսական գազը ներքին շուկայի պահանջները բավարարելու համար՝ Բրյուսելի հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարելու համար։

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները չեն տարածվում Ադրբեջանի վրա եւ այն դեռեւս կարող է ռուսական գազ ներկրել այնքան, որքան ցանկանում է։ Սակայն նոր գործարքը հակասում է հուլիսյան համաձայնագրի քաղաքական մտադրությանը, որը համաձայնեցվել էր մեծացնել ադրբեջանական գազի ծավալը դեպի Եվրոպա՝ օգնելու ԵՄ-ին նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից: Այն փաստը, որ Ադրբեջանից այդ ներմուծումների մի մասը դյուրացվում է Մոսկվայի օգնությամբ, հուշում է, որ Բրյուսելի դիվերսիֆիկացման ջանքերը կարող են ապարդյուն լինել եւ ոչ միայն կարճաժամկետ հեռանկարում: Հուլիսին ստորագրված փաստաթղթով Բաքուն նաեւ համաձայնել է մինչեւ 2027 թվականը տարեկան մինչեւ 20 միլիարդ խորանարդ մետրով կրկնապատկել արտահանումը Հարավային գազային միջանցքով: Այս քայլը թանկ կարժենա եւ ժամանակ կպահանջի իրագործման համար՝ պահանջելով ինչպես նոր կոմպրեսորների ավելացում գոյություն ունեցող խողովակաշարերում, այնպես էլ հսկայական ներդրումներ Ադրբեջանի գազի հանքավայրերում՝ անհրաժեշտ գազն արտադրելու համար:

Դեռեւս պետք է որոշում կայացվի Հարավային գազային միջանցքը կազմող երեք խողովակաշարերի ընդլայնման վերաբերյալ, որով ադրբեջանական գազը տեղափոխում է Եվրոպա, սակայն հարցական է մնում այն, թե որտեղից է գալու տարեկան լրացուցիչ 10 միլիարդ խորանարդ մետր գազը: Այս տարվա սկզբին BP-ն հաստատել է, որ հսկա «Շահ Դենիզ» գազային հանքավայրը, ի վիճակի չէ ապահովել իրեն անհրաժեշտ լրացուցիչ 10 միլիարդ խորանարդ մետրը: Ադրբեջանում կան մի քանի այլ փոքր գազի հանքավայրեր, սակայն ակնկալվում է, որ դրանց արդյունահանումը բավարար չէ Բրյուսելի հանդեպ Բաքվի պարտավորությունները կատարելու համար, ինչը մեծացնում է հավանականությունը, որ գազը պետք է մատակարարվի տարածաշրջանի այլ երկրներից:

Սա վերածնել է վաղեմի հույսերն այն մասին, որ Ադրբեջանը կկարողանա գազ տարանցել իր մերձկասպյան հարեւան Թուրքմենստանից, որը հպարտանում է մոլորակի վեցերորդ ամենամեծ գազի պաշարներով: Վերջին տարիներին Բաքվի եւ Աշխաբադի միջեւ հարաբերությունները զգալիորեն բարելավվել են, ինչը հանգեցրել է 2021 թվականի դեկտեմբերին Իրանի հետ գազի փոխանակման բեկումնային համաձայնագրին, որով Թուրքմենստանը պարտավորվել է տարեկան 1,5-ից 2 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել հյուսիս-արեւելյան Իրան եւ եւ նույնքան գազ մատակարարել Իրանի հյուսիս-արեւմուտքով դեպի Ադրբեջան։ Այս համաձայնագիրը դիտվում էր որպես Եվրոպայի համար լրացուցիչ գազի հնարավոր կարճաժամկետ աղբյուր։ Այնուամենայնիվ, գործարքի ներկայիս կարգավիճակը պարզ չէ:

Ռուսական գազի ներկրման նկատմամբ Ադրբեջանի անսպասելի պահանջարկը կասկած է առաջացնում, որ այս համաձայնագիրը կարող է հակասել Բաքվի եւ Թեհրանի հարաբերությունների վատթարացմանը: Թուրքմենական գազը Եվրոպա հասցնելու այլ տարբերակներ եւս կան։ Թուրք պաշտոնյաները հուլիսին հաստատել են, որ Անկարան դիտարկում է թուրքմենական գազը Ադրբեջանից Հարավային գազային միջանցքով դեպի Եվրոպա տարանցման երեք տարբերակ։ Սակայն տարբերակներից որեւէ մեկի վերաբերյալ առաջընթացի մասին լուրերի բացակայության դեպքում աճում է հավանականությունը, որ, ինչպես այս տարի Եվրոպային 12 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու իր պարտավորությունը, այնպես էլ մինչեւ 2027 թվականը դեպի Եվրոպա իր արտահանումը տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրի կրկնապատկելու վերաբերյալ խոստումը չի կարողանա կատարել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիան եւ Իրաքը էներգետիկայի ոլորտում մի շարք համաձայնագրեր են ստորագրել
Մակրոնը եւ Շայա ալ-Սուդանին մի շարք համաձայնագրեր են ստորագրել...
Հունգարիան վետո կդնի Ռուսաստանի միջուկային էներգետիկայի դեմ ԵՄ-ի ցանկացած պատժամիջոցների վրա. Օրբան
Ուկրաինան ԵՄ-ին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի միջուկային էներգետիկայի...
ԵՄ յոթ երկրներ դեմ են ԵՄ-ի նոր ֆինանսավորմանը՝ ի պատասխան ԱՄՆ-ի սուբսիդավորման ծրագրի
Հունվարի 26-ի նամակը, որին ծանոթացել է Reuters գործակալությունը, ստորագրվել է Չեխիայի, Դանիայի, Ֆինլանդիայի․․․
Թուրքիան հույս ունի մեկ տարվա ընթացքում սկսել Ռուսաստանի առաջարկած գազային հանգույցի նախագծի շահագործումը
Տարածաշրջանի երկրները, որոնց հետ մենք կապեր ենք պահպանում, նույնպես աջակցում են գազի կենտրոնի...
Anadolu-ն հայտնել է Ուկրաինայում լողացող էլեկտրակայաններ տեղակայելու Թուրքիայի ծրագրերի մասին
Թուրքական Karpowership ընկերությունը հուշագիր է ստորագրել «Ուկրաինայի էներգետիկ ընկերություն» ԲԸ-ի հետ․․․
Ռուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են Ղազախստանի տարածքով գազի տարանցման ճանապարհային քարտեզը
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն ու Ուզբեկստանի էներգետիկայի նախարար Ժուրաբեկ Միրզամախմուդովը ․․․
Ամենաշատ