News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը:

ՊՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրաստական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր: Նախարարին զեկուցվել են նախորդիվ անցկացված աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Բարձրացված խնդիրների առնչությամբ պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:       

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ