News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Երեւանում, նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Կեսգիշերին մոտ ՀՀ ոստիկանություն է ահազանգել Հայաստանում հայտնի մի քաղաքական կուսակցության նախագահ և հայտնել, որ Երևանում իրեն հետապնդել են։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ահազանգով ժամանած ոստիկանության խմբին այդ քաղաքական գործիչը հայտնել է, որ Արաբկիր վարչական շրջանում ինքն իր Jeep մակնիշի ավտոմեքենայով ընթնալիս է եղել, երբ սև գույնի իրեն անհայտ մակնիշի ավտոմեքենան խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վթարային իրավիճակ է ստեղծել իր համար, ինչից հետո ինքը կարճ ազդանաշան (սիգնալ) է տվել։ Դրանից հետո ճանապարհի 3 տարբեր հատվածներում այդ ավտոմեքենան շարունակել է հետապնդել իրեն և սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցրել։

Կայքի տեղեկություններով՝ այդ քաղաքական գործիչը նրան հայտնել է, որ ինքն օրինական զենք ունի և թող նա իրեն խելոք պահի, որպեսզի բանը զենքի գործադրմանը չհասնի։

Ոստիկանության ծառայողները տաք հետքերով հայտնաբերել են քաղաքական կուսակցության նախագահի մատնանշած Mercedes-ը և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ
Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել և նախապատրաստված փաստաթղթերի...
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
«Սպшնություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ...
Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել
Մայիսի 8-ին, ժամը 13:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․վնասի չափը 102 մլն դրամ է
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին...
Էկվադորի ոստիկանությունը երկրի արեւմուտքում առգրավել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին
Բռնագանձվել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին...
Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը. պատճառը անվադողի պայթելն է եղել
Վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա…
Ամենաշատ