News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 31
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Կոմորյան կղզիներում դատարանը պետական դավաճանության համար ցմահ ազատազրկման է դատապարտել նախկին նախագահ Ահմեդ Աբդալլա Սամբիին, որը մեղադրվում է քաղաքացիություն չունեցող անձանց անձնագրեր վաճառելու համար, հայտնում է AFP-ն։

64-ամյա Սամբին դատապարտվել է ազգային անվտանգության դատարանի՝ հատուկ դատական մարմնի կողմից, որի որոշումները չեն կարող բողոքարկվել։ Կոմորյան կղզիների դատախազները ցմահ ազատազրկում են պահանջել նախկին նախագահ Սամբիի համար, որին հեռակա կարգով դատել են պետական դավաճանության համար։

64-ամյա Սամբիին, որը ներկայիս նախագահ Ազալի Ասումանիի երդվյալ հակառակորդն է, մեղադրանք է առաջադրվել՝ կապված քաղաքացիություն չունեցող անձանց կոմորյան անձնագրերի ենթադրյալ վաճառքի հետ:

Սամբին, որը Հնդկական օվկիանոսի փոքր երկիրը ղեկավարել է 2006-2011 թվականներին, 2008 թվականին օրենք էր ընդունել, որը թույլ էր տալիս անձնագրերը վաճառել աներեւակայելի բարձր գներով:

Այս սխեման ուղղված էր, այսպես կոչված, բեդվիններին՝ արաբական փոքրամասնությանը, որոնց թիվը հասնում է տասնյակ հազարների, եւ որոնք չեն կարողանում քաղաքացիություն ստանալ:

Նախկին նախագահը մեղադրվում է այս սխեմայով միլիոնավոր դոլարներ յուրացնելու մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ