News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Մեկ կանգառ, մեկ պատուհան» ՀՀ արտաքին առևտրի հարթակի և պետական կառավարման մարմինների միջև «փոխգործելիության» հարթակի ներդրման, ինչպես նաև ծրագրային լուծման նպատակով իրականացվում է «Միասնական հայտ» համակարգի ներդրումը, որի արդյունքում նախատեսվում է լիցենզիաների, թույլտվությունների ստացման հայտերը, ինչպես նաև դրանց ուղեկցող փաստաթղթերը լրացնել և ներբեռնել էլեկտրոնային եղանակով. ասել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ պաշտոնական կայքից:

Ըստ էկոնոմիկայի փոխնախարարի՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հնարավորություն է տրվում իրազեկումը կամ անհրաժեշտ փաստաթղթերի ուղարկումն իրականացնել նաև համացանցային կայքէջում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով:

Նշվել է նաև, որ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է 2014 թ. դեկտեմբերի Կառավարության և 2019 թ. հոկտեմբերի ՀՀ վարչապետի որոշումների կետերը կատարելու պահանջով:

Արմեն Արզումանյանը փաստել է, որ մեր քաղաքացիները դյուրին կերպով կստանան գործունեության իրականացման ծանուցման հետ կապված բոլոր փաստաթղթերը:

Հանձնաժողովականներն օրինագծին տվել են դրական եզրակացություն:

Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա հերթական նիստում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ