News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը երեկվա  նիստում «առաջընթաց» գրանցեց՝ որոշվեց, որ Հայաստանը պետք է շարունակի շարժվել նախկինների սցենարով՝ հավատարիմ մնալով գործող խորհրդարանական կառավարման ձեւին։ Կառավարման ձեւի պահպանմանը դեմ քվեարկեց միայն Մասիս Մելքոնյանը, ձեռնպահ՝ Տիգրան Եգորյանը, մյուսները կողմ էին։

Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին դուր է եկել 2015-ի սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանի համար «կարված կոստյումը», որի մեջ ինքը հարմարավետ տեղավորվել է։ Եվ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որի կազմում են էդմոն Մարուքյանը, Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Գրիգոր Մինասյանը եւ այլք, քվեարկեցին այդ «կոստյումի» երկարակեցության օգտին։

Հետո մի քանի ոչ էական հոդվածների փոփոխություններ կանեն, ասենք՝ նախագահին մի երկու արարողակարգային լիազորություն կավելացվի, ինչը կնշանակի, որ սահմանադրական փոփոխությունների խոստումը հերթական փուչիկն էր՝ հանրային դիմադրությունը թուլացնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ապրանքների դրոշմավորման համար ՀՀ...
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
Արդյոք Դավիթ Խաչատուրյանը ՔՊ-ի՝ իր նկատմամբ ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքի պատճառո՞վ է որոշել...
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
Այսպիսով` Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր` 2024 թվականի զեկույցում արձանագրել է...
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների եւ վարչապետ...
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Վերջերս հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ-ի այն քննիչը, ով քննել էր դատախազներ Աշոտ...
Ամենաշատ