News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ որ պահի հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ նախարարական 29-ևրդ համաժողովին, որն անցկացվում է Լեհաստանի Լոձ քաղաքում:

Նա նաեւ նշել է. «Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ նախարարը, Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունենում։

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները եռակողմ հանդիպման մասին չափազանցված են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ