News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում փլուզվում է. Նման ոչ մխիթարական եզրակացության է հանգել Ժողովրդավարության եւ ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտը։

Հրապարակված զեկույցի համաձայն՝ ավելի ու ավելի շատ երկրներ հեռանում են ժողովրդավարությունից եւ անցում կատարում ավտորիտարիզմին։

Մռայլ պատկերը բնորոշ է ոչ միայն երիտասարդ ու խոցելի երկրներին, այլեւ վաղուց կայացած պետություններին, ինչպիսիք են Հնդկաստանը կամ ԱՄՆ-ն։

Ինստիտուտի գլխավոր քարտուղար Քեվին Կասաս-Զամորան կարծում է, որ ընդհանուր առմամբ Եվրոպայում գործերը լավ են ընթանում, եւ այնպիսի երկրները, ինչպիսիք են Սլովենիան և Մոլդովան, վերջին շրջանում զգալի առաջընթաց են գրանցել:

Այնուամենայնիվ, վերջին հինգ տարիների ընթացքում մայրցամաքի բոլոր ժողովրդավարությունների գրեթե կեսը՝ ընդհանուր առմամբ 17 երկիր, փոփոխություններ են կրել:

Ընդհանուր պատկերում Եվրոպայի ժողովրդավարական ստանդարտները բարձրանալու միտում ունեն, այսինքն առաջընթացը դեռ հնարավոր է, բայց ոչ միշտ է հասանելի։

Սա կարող է հանգեցնել նրան, որ հիասթափված հասարակության մի մասը իր սպասումներն արդարացնելու այլ միջոցներ կփնտրի։

Կասաս-Զամորան, ով նախկինում եղել է Կոստա Ռիկայի փոխնախագահը, կոչ է անում պաշտպանել այն, ինչը մարմնավորում է ժողովրդավարական հասարակությանը, օրինակ ազատ մամուլը, արդար ընտրությունները եւ զսպումների եւ հակակշիռների համակարգը:

 Նրա կարծիքով, հասարակությունը պետք է շարունակի ընդլայնել եւ թարմացնել ժողովրդավարությունը այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսիք են կարծիքների կոլեկտիվ փոխանակումը կամ երիտասարդական ակտիվությունը:

Հասարակության դիմացկունության բազմաթիվ օրինակներ կան ամբողջ աշխարհում, երբ ժողովրդավարությունը բացակայում է կամ վտանգի տակ է․ ուկրաինացիները դիմադրում են ռուսական ագրեսիային, իրանցի կանայք պայքարում են աստվածապետական ​​ռեժիմի դեմ, չինացիները բողոքում են կառավարության «զրոյական քովիդի» քաղաքականության դեմ:

Զեկույցի հեղինակները պնդում են, որ անհրաժեշտ է պահպանել զգոնությունը, քանի որ ժողովրդավարությունն աշխարհում դեռ փխրուն է եւ ավելի լավ վիճակում չէ, քան 1990թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ