News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 12-13-ից հետո սահմանին միշտ էլ կրակոցներ եղել են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախրար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակի մասին լրագրողների հարցերին:

«Այս պահին այլ մեկնաբանություն չունեմ: ՊՆ-ն ամեն օր հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով»,-ասաց նա:

Հարցին՝ պատերազմի վտանգ կա՞, Սուրեն Պապիկյանը պատասխանեց. «Ժողովուրդ, պատերազմի վտանգ միշտ էլ կա»։

Ինչ վերաբերում է Հնդկաստանից զենք գնելուն, Սուրեն Պապիկյանն ասաց, որ կոնֆիդենցիալ ինֆորմացիաներից չի խոսելու։

Այս երկու նախադսություններն ասելուց հետո Սուրեն Պապիկյանը շտապեց վերելակ մտնել, նրա հետևից էլ վերելակ մտան անվտանգության աշխատակիցները, սակայն վերելակը տեղից չշարժվեց։ Լրագրողներն անվտանգության աշխատակիցներին զգուշացրեցին, որ իրենք շատ են, նույնիսկ մեծ ցանկության դեպքում էլ, վերելակի դռները չեն փակվի, պետք է մի քանիսը դուրս գան։ Երկու հոգի վերելակից դուրս եկան՝ դռները կրկին չփակվեցին, ստիպված բոլորը  դուրս եկան։

Միջադեպը նույնիսկ Սուրեն Պապիկյանի ծիծաղն առաջացրեց, ստացվում է՝ անվտանգության աշխատողները նրան ուզում էին «փրկել» լրագրողներից, բայց վերելակի պատճառով կրկին դուրս բերեցին լրագրողների մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ