News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի խորհրդարանի վերջերս ընդունած բանաձեւն ընդամենը գեղեցիկ ժեստ է։ Այն ունի բավականին ծանրակշիռ բարոյաէթիկական եւ հնարավոր է նույնիսկ քաղաքական նշանակություն, բայց ոչ ավելին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանը։

Քաղաքագետը համոզված է, որ դա որեւէ իրական փոփոխության չի հանգեցնի, քանի որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն արդեն այդ մասին համապատասխան հայտարարություն է արել։ Դրանում, մասնավորապես, ուղղակիորեն ասվում է, որ Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը շատ ավելի զուսպ է եւ չեզոք։ Այսինքն՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձեւը չի արտացոլում պետության իրական քաղաքականությունը։

«Ֆրանսիան ավելի չեզոք դիրք է գրավել եւ հակամարտող կողմերին տանում է դեպի խաղաղություն ու հետագա բանակցություններ։ Կարճ ասած՝ այն միամիտ ոգեւորությունը, որը մեզ մոտ անսպասելի տիրեց՝ կապված այս որոշման ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գեղեցիկ ելույթի հետ, միայն ժպիտ ու ծիծաղ կարող է առաջացնել։ Այնպես որ, եկեք հերթական անգամ ինքներս մեզ վրա ծիծաղենք: Մենք կրկին միամտություն ցուցաբերեցինք։ Մենք ընդհանրապես շատ միամիտ ժողովուրդ ենք, քանի որ ոչ մի կերպ չենք ուզում հասկանալ իրական գործողությունների ու քայլերի եւ բարոյական հաղթանակների միջեւ տարբերությունը։ Մենք չափազանց շատ ենք սիրում բարոյական հաղթանակներ»,- ասաց Խաչիկյանը։

Փորձագետը շտապեց նկատել, որ ԵՄ-ում կա ադրբեջանական կապիտալ։ Ավելին, Ֆրանսիան եւ եվրոպական այլ երկրներ կախված են ադրբեջանական գազից եւ նավթից։

«Եվ նույնիսկ եթե Ֆրանսիան ընդունի ամեն ինչ եւ բռնի մեր կողմը, Եվրոպան չի աջակցի դրան: Մեծ Բրիտանիան շնորհավորել է Ադրբեջանին հաղթանակի կապակցությամբ։ Գերմանիան նույնպես չի աջակցի։ Նրանք պատրաստ են զենքի այս կամ այն տեսակներ տրամադրել Ուկրաինային, բայց ոչ Հայաստանին։ Ֆրանսիան, ցավոք, նույնպես պատրաստ չէ մեզ զենքով ապահովել»,- նկատեց Խաչիկյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ