News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Datsun մակնիշի եւ Z դասի դասական մարզական մեքենաների երկրպագուները եզակի հնարավորություն են ստացել. նրանք կարող են ձեռք բերել միանգամից վեց լեգենդար մեքենա։ Հավաքածուն, որը ներկայացվել է Bring a Trailer հարթակում, հավաքվել է երկու տասնամյակի ընթացքում։ Հավաքածուի մեջ են 240Z, 260Z եւ 280Z երեք մոդելները, որոնցից մի քանիսը ներկայացված են մի քանի նմուշներով։ Ավտոմեքենաները աչքի են ընկնում թափքի գույնով, արտադրության ժամանակով, գրել է «Մոտոր»-ը։

 240Z շարքը ներկայացնում են Safari Gold գույնի Series I-երը, որոնք արտադրվել են 1970թ.։ Դրանք 2013-2022թ. համալիր վերականգնման են ենթարկվել։ Olive Green գույնով ներկայացվել է երկրորդ 240Z-ը (արտադրված 1973թ.), որի առանձնահատկությունն  այն է, որ ունի ինքնատիպ փաստաթղթերի լիակատար հավաքածու, ներառյալ գովազդային նյութերը։

Կա եւս մեկ 240Z (նորից 1973թ. արտադրված)՝ Lime գույնով, իսկ 1974թ. նմուշի միակ 260Z-ն աչքի է ընկնում ոչ միայն արծաթագույն թափքով, այլեւ նվազագույն վազքով՝ մոտ 9 600 կիլոմետր։ 280Z-ը 1976թ. արտադրության է՝ Ice Blue գույնի 2+2 սրահով, մոտ 4 000 կիլոմետր վազքով, որն ունի գովազդային նյութերի լիակատար հավաքածու։

Կան նաեւ գործիքներ եւ անգամ Toyo ինքնատիպ ռադիալ անվադողեր։ 1977թ. երկրորդ մեքենան՝ Light Blue գույնի, աչքի է ընկնում հիանալի վիճակով։ Ինքնատիպ սպորտային մեքենաները կարելի է գնել կամ միանգամից՝ հավաքածուով, կամ առանձին-առանձին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ