News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Բայդենի վարչակազմն աջակցում է Չինաստանում COVID-ի զրոյական մակարդակի դեմ բողոքող ցուցարարներին։ Նա ասել է, որ հաջորդ տարվա սկզբին կայցելի Չինաստան եւ կբարձրացնի այդ թեման։

«Իհարկե, մենք աջակցում ենք»,-ասել է Բլինքենը հաղորդավար Ջեյք Թափերին CNN-ի «State of the Union» ծրագրի եթերում։

«Մենք աջակցում ենք մարդկանց իրավունքներին ամենուր, լինի դա Չինաստանում, Իրանում, ցանկացած այլ վայրում»,-հավելել է նա։ 

Միեւնույն ժամանակ, Բլինքենն ասել է, որ Չինաստանում եւ Իրանում բողոքի ցույցերը կապված չեն ԱՄՆ-ի հետ:

«Այդ երկու երկրներում մարդիկ փորձում են արտահայտել իրենց տեսակետները, հասնել իրենց իղձերի բավարարմանը»,-ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ