News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 4-ին, ժամը 18:03-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Ի. Ս.), «Opel Astra G» (վարորդ՝ Ա. Ա.) և «Opel Astra G» (վարորդ՝ Ռ. Մ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ի․ Ս.-ն հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Տպել
Ամենաշատ