News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը J Street ամենամա համաժողովում հայտարարել է, որ Նահանգները շարունակելու է աջակցել Իսրայելին՝ չնայած երկրի նոր կառավարության (որը գլխավորում է վարչապետ Բենիամին Նեթանյահուն) հետ ունեցած տարաձայնություններին։

Բլինքենի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն աշխատելու է Նեթանյահուի կառավարության հետ՝ հենվելով նրա քաղաքական գծի, այլ ոչ թե անձանց վրա։ Նա նաեւ նշել է, որ Վաշինգտոնը չի աջակցի այն քաղաքականությանը, որը կդժվարացնի մերձավորարեւելյան խնդրի կարգավորումը։

«Գործընկերությունը եւ այն ամենը, ինչն այն բերում է մեր երկրների եւ ամբողջ աշխարհի ժողովուրդներին, միշտ ամրապնդվել է Իսրայելի անվտանգությանը Միացյալ Նահանգների ամուր հավատարմությամբ, հավատարմություն, որը երբեք ավելի ուժեղ չի եղել, քան այսօր»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ