News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորն Ֆրա Վաջիրակլաոչաոյուհուային Թաիլանդի Ազգային տոնի կապակցությամբ։

Ուղերձում ասվում է.

«Հայաստանը կարևորում է Թաիլանդի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կամրապնդենք և կընդլայնենք համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Թաիլանդի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ