News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ֆեյսբուքյան օգտատերերն ահազանգում են, որ այսօր՝ դեկտեմբերի 5-ի վաղ առավոտյան Գյումրի-Երեւան ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա հատվածում մի քանի ավտոմեքենաներ դուրս են եկել երթևեկելի գոտուց: Ըստ նրանց՝ պատճառը եղել է մերկասառույցը:

NEWS.am-ը կապ հաստատեց Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի հետ հասկանալու համար, թե այժմ ինչ այդ ճանապարհահատվածում եւ ինչու են մեքենաները հայտնվել երթեւեկելի գոտուց դուրս:

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնեցին, որ վթարի պատճառը մերկասառույցը չի եղել: Դեպքի վայրից դուրս է բերվել 2 մեքենա, եւս 2 մեքենա դուրս է եկել ինքնուրույն։

«Ճանապարհը սպասարկում է «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը, որն իրականացրել է նշված ճանապարհահատվածի շինարարությունը։ Ընկերությունը մասնակցել է մեքենաների դուրսբերման աշխատանքներին։ Նկատենք, որ նշված հատվածում տեղումներ չեն արձանագրվել, ճանապարհին եղել է խիտ մառախուղ։ Ճանապարհին կայանած է եղել անսարք բեռնատար, որին բախվել է ամառային մաշված անվադողերով բարձր արագությամբ ընթացող մարդատար մեքենան՝ դառնալով այլ մեքենաների վթարի պատճառ նույնպես»- NEWS.am-ի հետ զրույցում նշեցին դեպարտամենտից։

Նշենք, որ հինգ քաղաքացի հոսպիտալացվել է:

Գյումրի-Երևան ճանապարհին 4 մեքենաներ բախվել են և կողաշրջվել, ուղևորները հոսպիտալացվել են Թալինի և Գյումրու ԲԿ-ներ

317626180_8477136225691641_5441420417546495008_n.jpg (16 KB)

318080142_8477136405691623_87029491050792487_n.jpg (22 KB)

318153219_8477136245691639_4310212532509339869_n.jpg (22 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Ամենաշատ