News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Այսօր Հայաստանի կողմից ճիշտ չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Այս մասին դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց  իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Դա, նրա կարծիքով, գիտակցում է նաեւ ընդդիմությունը։ Նա պարզաբանեց, որ խորհրդարանի հայտարարության մեջ, որի նախագիծը նախօրեին առաջարկել էր ընդդիմությունը, ձեւակերպումներ ամրագրելու դեպքում Հայաստանը անհարմարություններ կստեղծի բանակցային գործընթացի, ինչպես նաեւ նրան աջակցող երկրների համար։ «Այս տրամաբանությամբ խորհրդարանն, ըստ էության, կճանաչեր Ղարաբաղի անկախությունը։ Սա կփակեր բանակցային գործընթացը եւ ոչ թե Ադրբեջանի, այլ միջնորդների հետ»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունը ձեռնպահ էր քվեարկել «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի կողմից Ադրբեջանի Միլլի Մեջլիսին ի պատասխան պատրաստած հայտարարության նախագծի քվեարկության ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ