News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի շրջանակներում, դիտարկում է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտում սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը, հայտնում է Bloomberg-ը։

Նրա աղբյուրների համաձայն՝ նոր սահմանափակումների առաջարկը պաշտոնապեսայս շաբաթ կարող է  ներկայացվել եւ քննարկվել։ ԵՄ-ն նախատեսում է հաջորդ շաբաթ միության երկրների ղեկավարների հանդիպումից առաջ համաձայնեցնել պատժամիջոցների փաթեթը:

Ավելի վաղ Politico թերթը, վկայակոչելով դիվանագետներին, տեղեկացրել էր, որ Եվրահանձնաժողովը եւ ԵՄ երկրների ներկայացուցիչները հանգստյան օրերին քննարկել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի պատրաստումը։ Պատժամիջոցների ցուցակներում առաջարկվում է ավելացնել 180 նոր կետ։ Ըստ թերթի՝ քննարկվում են նաեւ տեխնոլոգիաների, ֆինանսների եւ մեդիայի ոլորտին առնչվող միջոցառումներ։

Եվրամիությունը պատժամիջոցների արդեն ութ փաթեթ է սահմանել Ռուսաստանի դեմ փետրվարից, երբ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայում։ Պատժամիջոցների վերջին փաթեթը հոկտեմբերի սկզբին է հաստատվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ