News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը չի կատարել բլոգեր Լապշինի հայցի վերաբերյալ որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը՝ Ալեքսանդր Լապշինը։

«Ստրասբուրգում ՄԻԵԴ-ում Ադրբեջանի ռեժիմի դեմ շահված գործը ներառվել է չկատարված գործերի ցանկում։ Հիշեցնեմ, որ Բաքուն 20․05․02021 մեղավոր է ճանաչվել ինձ ապօրինի ձերբակալելու, խոշտանգումների եւ սպանության փորձի համար, եւ նրանց պարտավորեցրել են փոխհատուցում վճարել։ Ինչպես մենք ենթադրում էինք, նրանք հրաժարվել են վճարել՝ դրանով իսկ խախտելով իրենց պարտավորությունները Եվրոպայի խորհրդի հանդեպ»,- ասել է Լապշինը։ «Սրան հավելենք Ադրբեջանի համար շատ տհաճ իմ գործի վերաբերյալ ՄԱԿ-ի 09.07.2022 բանաձեւը, որում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղ այցելելը չի կարող քրեական հետապնդման առարկա լինել, եւ նաեւ նրանց պարտավորեցնում է (ինչպես ՄԻԵԴ-ի դեպքում). վճարեք ինձ հավելյալ փոխհատուցում»,- հավելել է բլոգերը։

mayram.jpg (109 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ