News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սուրբ Հեղինե կղզում ապրող կրիան նշել է իր 190-ամյակը եւ դարձել աշխարհի ամենածեր կենդանին, գրում է Good News Network-ը։

Ջոնաթան անունով կրիան ծնվել է 1800-ականների սկզբին։ Վերջին 140 տարիների ընթացքում նա ապրել է Սուրբ Հեղինե կղզում:

«Համաշխարհային պատերազմներ, Բրիտանական կայսրության վերելք ու անկում, բազմաթիվ մահացած նահանգապետներ, թագավորներ ու թագուհիներ, իսկ Ջոնաթանն այս ամբողջ ընթացքում այստեղ է եղել, պարզապես զվարճացել է»,- ասում է Ջո Հոլինզը, որը խնամում է կրիային:

Բացի այդ, տեղի բնակիչները կրիայի համար ծննդյան եռօրյա տոնակատարություն կկազմակերպեն, որին կլինեն նրա սիրելի բանջարեղենները եւ այլ ուտեստներ։ Միջոցառման ավարտին կցուցադրվի անիմացիոն ֆիլմ՝ նվիրված Ջոնաթանի կյանքին, իսկ հոբելյարի պատվին հատուկ նամականիշ կթողարկվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ